Մայրենի·Մայրենիի ստուգատես 2024

Ելքի-մուտքի ստուգատես 2024

Մայիսի 7-10

 «5-րդ դասարանցիների ելքի-մուտքի ստուգատես 2024» նախագիծ

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Իմ բլոգը

Իմ բլոգի առաջին նյութը տեղադրված է 07.09.2022 թվականին վերնագիրն էլ Մանչուկն ու Կառլըսոնը։

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:

Ես ունեմ Без рубрики, Հայրենագիտություն, Հաշվետվություն, Հավեսի հունիս, Ձմեռային ճամբար,Ձմեռային ճամբար 2024, Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ելք ստուգատես, Մայրենի, Մայրենի ստուգատես 2023, Ուսուցիչների բլոգներ, Ռուսերեն, Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա (Առողջագիտություն), Տեխնոլոգիա. Խոհանոց, Անգլերեն, Առողջագիտություն, Բնագիտություն,Գործնական քերականություն,Երաժշտություն,Իմ գրադարանը։Այս բաժիններից ամենաքիչը ես օգտագործում եմ Մաթեմատիկայի ելք ստուգատես, Մայրենի ստուգատես 2023, Տեխնոլոգիա (Առողջագիտություն), Տեխնոլոգիա. Խոհանոց բաժինները, քանի որ այլևս այդ առարակներից ոչինչ չեն հանձնարարում։

  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:

Ես հավանում եմ Կարապետյան Նարեի բլոգը քանի որ նա շատ աշխատասեր է, պարտաճանաչ և իր բլոգը շատ կոկիկ է։

  • Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես և ծնողներս կողմ ենք բլոգային ուսուցմանը, որովհետև գտնում ենքոր դա այլընտրանքային տարբերակ է ուսուցման մեջ։

  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։ Ես ընտրեցի Անահիտ Գրիգորյան բլոգը։
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։ Ես ընտրեցի Անահիտ Գրիգորյաանը բլոգը ով բանասեր, գրականագետ, մանկավարժ է։Ընկեր Անահիտը ավարտել է ԵՊՀ-ի հայոց լեզվի և գրականության, ապա Գրականագիտության տեսության և համաշխարային բաժինները։ Նա նաև շատ է սիրում ճափորդել, բացահայտել նոր մշակույթներ։Սիրում է նաև գիրք կարդալ և վերլուծել դրանք։
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․ Ես հավանեցի 《Ճամփորդություն》բաժինը, քանի որ Ընկեր Անահիտը ճամփորդել է տարբեր հետաքրքիր վայրեր։
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։ Անահիտ Գրիգորյանը ճամփորդել է Լեն-բոլ Լենա գան նաև ճամփորդել է Գյումրի։
    -Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․ Ես հավանեցի Մաթևոսյանի հացը մեր սեղանին։
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

2․ 6-րդ դասարան․  պայմանագրի,  ուսպլան

Բնագիտություն

Սնկերի մասին

Սնկերը օրգանական աշխարհում զբաղեցնում են յուրահատուկ տեղ, քանի որ նրանցով փաստորեն բնակեցված է ողջ մոլորակը: Ըստ գործող դասագրքերի հայտնի է սնկերի մոտ հարյուր հազար տեսակ: Բայց ըստ ժամանակակից որոշ սնկաբանների, օրինակ՝ ըստ ամերիկացի միկոլոգ Պոլ Էդվարդ Ստեմեցի, գոյություն ունի սնկերի մոտ 5 միլիոն տեսակ, բայց ոչ բոլորն են ուսումնասիրված և դասակարգված:Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մոտ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարածաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։Մենք գիտենք որ գոյություն ունեն սնկերի երկու տեսակներ թունավոր սնկեր և ուտելի սնկեր։ Իսկ դուք գիտեք որ եղել են դեպքեր որ անգամ ուտելի սնկերից են թունավորվել։Ասում են որ պետք չէ վախենալ սնկերից իսկ զգուշանալ պետք է։ Թունավոր սնկերն են

  • Անձրևասունկ մարգարտյա
  • Կարմիր ճանճասպան
  • Աշնանային բորբոս
  • Սատանայասունկ
  • Դժգույն գարշահոտ
  • Գալերինա
  • Գարշահոտ ճանճասպան
  • Մորկեղ սովորական
  • Մորկեղ աշնանային
  • Պսիլոցիբե
  • Գոմաղբասունկ մոխրագույն
  • Գոմաղբասունկ սպիտակ
  • Կաղնեսունկ կապույտ
  • Վարդագույն մազեր

  • Լիպիոտա այտուցված

  • Հովազային ճանճասպան

  • Պսիլոցիբե մեքսիկանա

  • Կոնոցիբե ցիանոպուս

  • Շարքային ծծմբադեղին

  • Էնտոլոմա դժգույն-սպիտակ

  • Խոզուկասունկ բարակ

  • Սարդոստայնասունկ գեղեցկագույն

Ուտելի սնկեր, գոյություն ունի ուտելի սնկերի բազմաթիվ տեսակներ, աճեցված և հավաքված ամբողջ աշխարհում։ Սնկերը ունեն յուրահատուկ համ և հոտ, դրանցից մի քանիսը նրբախորտիկներ են և ունեն շատ բարձր գին։

Շամպինյոն

Սովորական սպիտակ սունկ տարբեր փուլերում

Հետաքրքիր փաստեր սնկերի մասին

Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

Մայրենի

Շատախոս հեռախոսը

Լինում է չի լինում մի հեռախոս է լինում ով շատ շատախոս էր։ Այս հեռախոսը ապրում էր խանութում։ Եվ մի օր մի կին մտնում է խանութ հավանում այդ հեռախոսը և գնում այն։ Բայց այդ կինը չէր էլ իմանում թե ինչ շատախոս է այդ հեռախոսը։ Երբ զանգ էր գալիս պատասխանում և խոսում էր դրանից հետո երբ խոսելը ավարտում էր անհնդատ շատախոսություն էր անում։

Մայրենի

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Հարգել, պատկերացնել, հանձնարարել, տեսնել, բառաչել

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Կատուն ոռնում է -Փոքրիկ կատուն բարձր ձայնով ոռնում էր։

Գայլը գրում է-Չար գայլը ձեռագիր գրում էր։

Այծը հաչում է-Բարի այծը շան նման հաչում էր։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․

Շշմած կարագը երազում էր հանդիպել իր նման շշմածի։

  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում կարգ ու կանոն չէր լինի։

Եթե մուկը մլավեր այդ ժամանակ կատուները լսելով մլավոցի ձայնը չեին մոտենա մկներին։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց ապա բոլորի այտրի վրա ձեռքի հետք կլիներ։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը այդ ժամանակ առավոտյան կմթներ, իսկ երեկոյան լույս կլիներ։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-ծլվլում է

Ոչխարը-սափրվում է

Խոզը-երգում է

Հավը-խռխռում է

Այծը-պարում է

Կատուն-նիհարում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Խաբարբզիկ շերեփը

Շատախոս հեռախոսը

Բկլիկ զանգը


Անօգնական պղպեղը

Նիհարիկ արջը

Աղի նարինջը

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Շատախոս հեռախոսը

Լինում է չի լինում մի հեռախոս է լինում ով շատ շատախոս էր։ Այս հեռախոսը ապրում էր խանութում։ Եվ մի օր մի կին մտնում է խանութ հավանում այդ հեռախոսը և գնում այն։ Բայց այդ կինը չէր էլ իմանում թե ինչ շատախոս է այդ հեռախոսը։ Երբ զանգ էր գալիս պատասխանում և խոսում էր դրանից հետո երբ խոսելը ավարտում էր անհնդատ շատախոսություն էր անում։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Առաջադրանքները՝ Արմինե Աբրահամյանի

Մայրենի

Մայիսիս 2 Վահագն Դավթյան

Մայիսի 2

1.Սովորի՛ր բերանացի (անգիր) Վ․ Դավթյանի բանաստեղծությունը։

Վահագն Դավթյան
Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

2.Կրկնի՛ր Ե․ Չարենցի բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Անգլերեն

About Wolfgang Amadeus Mozart

Mozart was born on the twenty-seventh (27th) of January one thousand seven hundred and fifty-six (1756) in the beautiful city of Salzburg. Mozart managed to become famous all over the world. The thing is that he was brought up in a creative family. His father worked as a musician. Mozart grew up in a large family. Most of his brothers and sisters died at an early age. Wolfgang was born, but unfortunately his mother died and he was left an orphan. Mozart was actively interested in music from a young age. He saw his father playing various musical instruments. at the age of five, a child could reproduce by ear a melody played a few minutes earlier by Leopold Mozart, (father).The head of the family, who saw the potential of his son, taught him to play the harpsichord, Mozart quickly mastered the most complex melodies of plays and minuets, and soon he got tired of this occupation. At the age of six, Mozart began to compose. Wolfgang owns another musical instrument. it was the violin. By the way, Mozart never attended school. Leopold taught his children at home by himself. He had an excellent level of education. Wolfgang excelled in almost all sciences.

Wolfgang Amadeus Mozart (Wolfgang Amadeus Mozart): Biography of the composer

Մայրենի

Հաչել չիմացող շունը

Ապրիլի 30

Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։

Հարցեր և առաջադրանքներ

Տեքստից դուրս գրիր անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր։

Դուրս գրիր կենդանիների անունները։

Տեքստից դուրս գրիր անձ ցույց տվող գոյականները և իր ցույց տվող գոյականները։

Դուրս գրիր եզակի թվով գրված բառերը և դարցրու հոգնակի։

Կարողանում էր արդյո՞ք շունը հաչել։

Ու՞մ հանդիպեց շունը։

Կարողացա՞վ շունը հաչել սովորել թե ոչ։

Ո՞վ սովորեցրեց շանը հաչել։

Այս երեք ավարտներից որի ավարտը քեզ ամենից շատը դուր եկավ։

Без рубрики

Ալիսա–գլորիկը


Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 

Հարցեր և առաջադրանքներ

Տեքստից դուրս գրիր անծանոթ բառերը։

Դուրս գրիր 5 գոյական։

Տեքստից դուրս գրիր եզակի թվով գրված 5 գոյականները և դարձրու հոգնակի։

Ինչու՞ էին Ալիսաին Գլորիկ ասում։

Ալիսա Գլորիկը ինչերի մեջ էր իր քիթը խոթել։