Մայրենի

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Հարգել, պատկերացնել, հանձնարարել, տեսնել, բառաչել

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Կատուն ոռնում է -Փոքրիկ կատուն բարձր ձայնով ոռնում էր։

Գայլը գրում է-Չար գայլը ձեռագիր գրում էր։

Այծը հաչում է-Բարի այծը շան նման հաչում էր։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․

Շշմած կարագը երազում էր հանդիպել իր նման շշմածի։

  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում կարգ ու կանոն չէր լինի։

Եթե մուկը մլավեր այդ ժամանակ կատուները լսելով մլավոցի ձայնը չեին մոտենա մկներին։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց ապա բոլորի այտրի վրա ձեռքի հետք կլիներ։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը այդ ժամանակ առավոտյան կմթներ, իսկ երեկոյան լույս կլիներ։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-ծլվլում է

Ոչխարը-սափրվում է

Խոզը-երգում է

Հավը-խռխռում է

Այծը-պարում է

Կատուն-նիհարում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Խաբարբզիկ շերեփը

Շատախոս հեռախոսը

Բկլիկ զանգը


Անօգնական պղպեղը

Նիհարիկ արջը

Աղի նարինջը

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Շատախոս հեռախոսը

Լինում է չի լինում մի հեռախոս է լինում ով շատ շատախոս էր։ Այս հեռախոսը ապրում էր խանութում։ Եվ մի օր մի կին մտնում է խանութ հավանում այդ հեռախոսը և գնում այն։ Բայց այդ կինը չէր էլ իմանում թե ինչ շատախոս է այդ հեռախոսը։ Երբ զանգ էր գալիս պատասխանում և խոսում էր դրանից հետո երբ խոսելը ավարտում էր անհնդատ շատախոսություն էր անում։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Առաջադրանքները՝ Արմինե Աբրահամյանի

Оставьте комментарий