Մայրենի

11.10.2022

Հմայակ Սահակի Գրիգորյանը նույն ինքը `Համո Սահյանը ծնվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում 1914թ-ին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1965-1967թթ. եղել է <<Գրական թերթի>> գլխավոր խմբագիրը։ Չնայած նրա բանաստեղծությունները տպագրվել են 30-ական թ-ից սակայն Սահյանը ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած <<Նաիրյան դալար բարդի>> բանաստեղծությամբ։ Նրա առաջին գիրքը` <<Որոտանի եզերքին>>ժողովածուն տպագրվել է 1946թ-ին։ Սահյանը զբաղվել է նաև թարգմանչությամբ ինչպես Վահագն Դավթյանը այնպես էլ նա թարգմանել է Ա. Պուշկինի և Ս. Եսենինի ստեղծագործությունները։ Մահացել է 1993թ-ին, իսկ 1998թ-ին հետմահու լույս է տեսել <<Ինձ բացակա չդնեք>> բանաստեղծությունների ժողովածուն։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Բոց-Այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն:

Оставьте комментарий