Հայրենագիտություն

Այցելություն դեպի պատմագիտական թանգարան

Մենք դասարանով հոկտեմբերի 27-ին այցելելցինք պատմագիտական թանգարան։ Մինչ թանգարան մտնելը մի քարանձավ տեսանք և գիդը մեզ ասաց, որ դա հնում կացարան է եղել։ Իմացանք որ քարանձավի ներսում վառարան է եղել շրջապատված քարերով, որոնք ըստ երևույթի որպես նստարաններ են օգտագործվել։ Թանգարանում տեսանք պեղումների ընթացքում հայտնաբերված զանազան իրեր` օրինակ թևնոցներ, ասեղներ, տարբեր չափի և ձևի կուժեր։ Տեսանք նաև այնպիսի քարեր որոնցից հնադարյան մարդիկ ժամանակին տարբեր գործիքներ էին պատրաստել իրենց առօրյա հոգսերը հոգալու համար։ Գործիք տեսանք որով հնում մարդիկ ձուկ էին որսացել։ Տեսանք նաև այն օջախը (վառարան) որի վրա կերակուրներ էին պատրաստել։ Ափսեներ տեսանք որոնք հնդարյան մարդիկ որպես աղացներ էին օգտագործել։

Оставьте комментарий