Մայրենի·Իմ գրադարանը

Ուսումնական գարուն

Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս անպայման նշի՛ր բաժինը:


Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
Գարնանային արձակուրդի ընթացքում ես կարդացի Կարինե Վիվի Նաջարյանի <<Արկածասեր Քառյակը>> պատմվածքը։


Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Լույսերն ավելի պայծառ էին առկայծում, սակայն Արամը Շաքեն Դավիթն ու Անին չէին հասկանում, թե դրանք ինչ լույսեր են, քանի որ թփերի միջից ոչինչ պարզ չէր երևում, միայն զգացվում էր, որ լույսիկները թեթև շարժվում էին օդի մեջ։


Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:


Արամ, Շաքե, Դավիթ, Անի, Ծուռականջ, Փերի։


Արամը շատ Արկածասեր, հետաքրքրասեր ու անվախ տղա էր։


Շաքեն շատ գեղեցիկ մի փոքր էլ վախկոտ բայց նաև արկածասեր էր։


Դավիթը շատ խելացի քաջ ու արկածասեր էր։


Անին մի փոքր վախկոտ բայց նաև քաջ, գեղեցիկ ու արկածասեր էր։


Ծուռականջը ծուռ ականջներով մի գեղեցիկ փերի էր։


Փերիները միքիչ նեղացնող էին բայց նաև ընդունում էին իրենց սխալները։


Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:


Իմ կարծիքով այս գիրքը շատ հետաքրքիր է ` լի է արկածներով և այն հետաքրքիր է կարդալ, որովհետև երբ ես կարդում եմ այս գիրքը չեմ կարողանում կանգ առնել և անդադար ուզում եմ կարդալ։ Ասեմ նաև որ այս գիրքը բաղկացած է դեռևս երեք մասից, որոնցից երկուսն եմ կարդացել երրորդ մասը շուտով կկարդամ և հույս ունեմ, որ հեղինակը կշարունակի նոր հետաքրքիր արկածների միջոցով նկարագրել Հայաստան աշխարհի գողտրիկ վայրերը։ Ասեմ որ այս գիրքը հայտնաբերեցի ինձ համար, երբ գիրք նվիրելու օրը առաջին մասը նվիրեցի իմ ընկերուհի Միլենային, բայց նվիրելուց առաջ այնքան հետաքրքրեց վեռնագիրը, որ որոշեցի կարդալ։ Առաջին մասում արկածասեր քառյակը ճանապարհորդում էր դեպի կախարդական աշտարակը Սյունիքի լեռներում, իսկ երկրորդ մասում նրանք ճանապարհորդում են դեպի Գաղտնի աշխարհ Դիլիջանի անտառներում։


Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով: