Մաթեմատիկա

Մասերի համեմատումը

Դասարանական առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։ 1/5<1/4 1/12>1/16 1/123>1/124 1/18=1/18

2․ Թվերը դասավորիր աճման կարգով․ 1/143, 1/142, 1/24,1/16,1/14,1/9 1/16,1/143,1/9,1/24,1/142,1/14

3․ 8400լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինի 1/4մասը և երկրորդի 1/5 մասը։ Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա։ Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը։ 8400:4×1=2100լ

8400:5×1=1680լ

2100-1680=420լ

Պատ.`առաջին ջ. ավելի շատ ջ.կա։

4․ Ջրավազանում կար 1250լ ջուր, որը կազմում է նրա տարողության 1/4մասը։ Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությամբ։

1250×4:1=5000լ

Պատ.`5000լ։

5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։ 4928+2142=7070

2014=3535-1521

6․ Ավտեմեքենան առաջին օրը գնաց 80կմ/ժ արագությամբ 5ժ, իսկ երկրորդ օրը՝ 85կմ/ժ արագությամբ 3ժ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ երկու օրում։

1. 80×5=400կմ

2.85×3=255կմ

400+255=655 կմ

7․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի: 3 ամիս հետո 8․Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:

5×120=600 լ

5×140=700 լ

600+700=1300 լ

Տնային առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

1/7>1/9

1/28<1/16

1/143=1/143

1/19>1/27

2․ Թվերը դասավորիր նվազման կարգով։

1/8 1/9, 1/12, 1/16,1/216,1/220 1/12,1/216,,1/8,1/9,1/220,1/16

3․ Մարդատար ավտոմեքենան 1 ժամում անցավ 240կմ երկարությամբ ճանապարհի 1/3մասը, իսկ բեռնատարը՝ (1 )/4 մասը։ Ավտոմեքենաներից ո՞րն է 1 ժամում ավելի շատ ճանապարհ անցել։ Քանի՞ կիլոմետր ճանապարհ դեռ պիտի անցնի նրանցից յուրաքանչյուրը։

240:3×1=80կմ/ժ

240:4×1=60կմ/ժ

240-60=180կմ

240-80=160կմ

Պատ.`մնաց անցնելու մ.160կմ բ. 180կմ, 1ժ ավելի շատ ճ. անցել է մարդատարը։

4․ Ջրավազանում կար 2400լ ջուր, որը կազմում է նրա տարողության 1/3 մասը։ Դեռ որքա՞ն ջուր կարելի է լցնել այդ ջրավազանը։

2400×3:1=7200լ

7200-2400=4800լ

Պատ.`4800լ ջուր։

5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

21021=18018+3003

40835-8507=32328

6․ Երբ Հայկն իր գումարից 150դրամ տվեց Արային և 250դրամ՝ Գագիկին, նրանց ունեցած գումարները հավասարվեցին։ Որքա՞ն դրամ ուներ տղաներից յուրաքանչյուրը, եթե նրանք միասին ունեին 2400դրամ։

2400:3=800դ 800+(150+250)=1200Հայկ 800-150=650Արա 800-250=550Գագիկ

Մայրենի

Թեստ 5

Էրիխ Ռասպե․ Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված) Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։ Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։ Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։ Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։ Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։ Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։ Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։ Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։ Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։ Առաջարկությունս անցավ միաձայն։ Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։ Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։ Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։ Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։ Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

Ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

Բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

Գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

Դ) Պատճառը նշված չէ:

2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Որ այլևս չկարողանա կուլ տալ մյուս նավերը։

4. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Ձուկը բացեց բերանը։

Հսկայական ձուկը արագ բացեց մեծ բերանը։

5.Գոյականներից (առարկա ցույց տվող բառեր) առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

Հսկայական ձուկ

Գեղեցիկ նավ

Խելացի ճանապարհորդ

Կապույտ ծով

6. Գրի՛ր հոմանիշները։

Քաջ-խիզախ

Հսկա-մեծ

Նորից-սկզբից

Այժմ-հիմա

7. Գրի՛ր հականիշները։

Խաղաղ-փոթորկալից

Չոր-փափուկ

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ